Ինչպես է լեզուն ազդում մեր մտածելակերպի վրա
Աշխարհում գոյություն ունի ավելի քան 7000 լեզու, ու նրանք բոլորն ունեն տարբեր հնչողություն, բառապաշար ու կառուցվածք։ Բայց արդյո՞ք նրանք ազդում են մեր մտածելակերպի վրա։ Գիտնական Լերա Բորոդիցկին կիսվում է լեզուների իր օրինակներով՝ սկսած Ավստրալիայի աբորիգեն համայնքից, որը աջի ու ձախի փոխարեն օգտագործում է հյուսիս ու հարավ, վերջացրած ռուսերենում կապույտի համար տարբեր բառերի առկայությամբ։ «Լեզվական բազմազանության գեղեցկությունը մեզ բացահայտում է, թե որքան խորամանկ և որքան ճկուն է մարդու միտքը», - ասում է Բորոդիցկին: «Մարդկային միտքը ստեղծել է ոչ մեկ, այլ 7000 ճանաչողական տիեզերք »:
