Բերնի Քրաուսը արդեն 45 տարի ձայնագրում է վայրի ձայնային լանդշաֆտներ` քամին ծառերի մեջ, թռչյունների դայլայլը, միջատների թրթուրների նուրբ ձայները: Այսքան տարիների ընթացքում նա տեսել է շատ շրջակա միջավայրեր` արմատապես փոխված մարդկանց կողմից, երբեմն նույնիսկ միջավայրի համար ապահով համարվող գործունեությունների կողմից: Սա մի զարմանալի հայացք է դեպի այն, ինչ մենք կարող ենք սովորել բնության սիմֆոնիաների միջոցով` ծովային անեմոնի քրթմնջոցից մինչև սգացող կուղբի տխուր կանչերը:

